Պաղեստինյան իսլամական ջիհադ. 2022 թվականը պետք է անվանել դիմադրության տարի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189946-Պաղեստինյան_իսլամական_ջիհադ._2022_թվականը_պետք_է_անվանել_դիմադրության_տարի
Պաղեստինյան Իսլամական ջիհադ շարժման ղեկավարներից մեկն ասել է, որ 2022 թվականն անկասկած պետք է բնութագրել որպես պաղեստինյան դիմադրության տարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2022 14:12 Asia/Tehran
  • Պաղեստինյան իսլամական ջիհադ. 2022 թվականը պետք է անվանել դիմադրության տարի

Պաղեստինյան Իսլամական ջիհադ շարժման ղեկավարներից մեկն ասել է, որ 2022 թվականն անկասկած պետք է բնութագրել որպես պաղեստինյան դիմադրության տարի։

«Պաղեստին Ալ-Յում»-ի հաղորդման համաձայն՝ Պաղեստինյան իսլամական ջիհադ շարժման առաջնորդ Ահմադ ալ Մոդալալը ընդգծել է.-«Պաղեստինյան այս շարժումը դարձավ կարևոր շարժում 2022 թվականին՝ միասնության պատերազմի միջոցով, իսկ սիոնիստ թշնամին չնայած մեծ թվով զոհեր խլեց այս շարժումից,սակայն չհաջողեց քայքայել Իսլամական ջիհադը»:

Իսլամական ջիհադի այս պաշտոնյան ընդգծել է, որ Ջենինի գումարտակը ապացուցել է, որ հնարավոր չէ կանգնեցնել դիմադրությունը Հորդանան գետի արեւմտյան ափին, և որ այդ հակամարտությունը շարունակական է լինելու։

Պաղեստինյան Իսլամական ջիհադ շարժումը և այս շարժմանը կից գումարտակները բազմիցս ընդգծել են, որ սիոնիստական ​​օկուպացիայի դուրսբերումը Ջենին ճամբարից երբեք չի լինի այնպես, ինչպես իրենք են ցանկանում, և իրենք ծանր գին են վճարելու սեփական հիմարության համար։