Թալիբան. ճնշումներն ու պատժամիջոցներն ապարդյուն են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189954-Թալիբան._ճնշումներն_ու_պատժամիջոցներն_ապարդյուն_են
Թալիբների կառավարության արտաքին գործերի նախարարն անարդյունավետ է համարել այդ խմբավորման դեմ ճնշումների և պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2022 14:38 Asia/Tehran
  • Թալիբան. ճնշումներն ու պատժամիջոցներն ապարդյուն են

Թալիբների կառավարության արտաքին գործերի նախարարն անարդյունավետ է համարել այդ խմբավորման դեմ ճնշումների և պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը։

Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց  մեկուկես տարի անց, ոչ մի երկիր կամ կառույց դեռ  պաշտոնապես չի ճանաչել այս խմբավորմանը: Թալիբանի վարած կոշտ  քաղաքականությունը, հատկապես կանանց և աղջիկների նկատմամբ, և  համապարփակ կառավարության ձևավորման վերաբերյալ խմբավորման  անհամաձայնությունը , աշխարհի ժողովուրդների կողմից թալիբներին ցուցաբերվող անուշադրության   հիմնական պատճառներն են: 

«Աֆղանստանի ձայնը» (Ավա) լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թալիբանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթաղին այսօր Քաբուլում ասել է.-«Աֆղանստանի դեմ ճնշումներն ու պատժամիջոցները ոչ մի արդյունք չեն կարող ունենալ, սակայն խնդիրներն ու տարաձայնությունները պետք  լուծել երկխոսության և փոխըմբռնման միջոցով»։

Մոթաղին հավելել է. «Այժմ Աֆղանստանի կողմից  որևէ վտանգ չկա այլ երկրների դեմ, ուստի պետք է օգտագործել այս հնարավորությունը»։

Անդրադառնալով Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային վերջին լարվածությանը, նա հավելել է. «Մենք դեմ ենք մեր սահմաններում և տարածաշրջանում առկա լարվածությանը և ճգնաժամին»։