ՄԱԿ. Սիոնիստները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են 16 պաղեստինցի երեխաներ
Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ 2022 թվականին Հորդանան գետի արևմտյան ափին նահատակվել է 75 պաղեստինցի։
Հղում անելով «Մաա» լրատվական կայքին, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ ըստ Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդասիրական հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակի զեկույցի՝ այս տարվա սկզբից, Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված գործողությունների ընթացքում, օկուպանտ ռեժիմի ուժերը սպանել են 75 պաղեստինցու, այդ թվում՝ 16 երեխաների:
Զեկույցում նշվում է, որ այս ընթացքում, նույն շրջանում վիարվորվել է 171 պաղեստինցի, այդ թվում՝ 44 երեխա։
Գրասենյակը զեկույցում հրապարակել է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող պաղեստինյան բնակելի տների թիվը, որոնք ավերվել են օկուպանտների կողմից կամ նրանց հրամանով:
Զեկույցում ասված է.«Սիոնիստական ռեժիմն այս տարի քանդել է 832 շինություն և արմատախիլ արել 13 հազար ձիթենի»։
Պաղեստինյան կառույցների տվյալներով՝ շուրջ 666 հազար ավանաբնակներ ապրում են Հորդանան գետի արևմտյան ափի 145 խոշոր բնակավայրերում և 140 բնակելի համալիրներում, այդ թվում՝ Արեւելյան Ղոդսում։