Անկարան համաձայնել է Սիրիայից դուրս բերել իր բոլոր ուժերը
Սիրիական «Ալ-Վաթան» թերթը հայտնում է, որ Մոսկվայում կայացած՝ սիրիացի, թուրք և ռուս պաշտոնյաների եռակողմ հանդիպման ժամանակ, Անկարան պարտավորվել է դուրս բերել իր բոլոր ուժերը Սիրիայի տարածքից։
Թերթի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նշվում է, որ ըստ հավաստի աղբյուրի՝ Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, Անկարան համաձայնել է ամբողջությամբ դուրս բերել իր ուժերը Սիրիայի տարածքից և հարգել այդ երկրի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Թերթը, հղում անելով աղբյուրին, գրում է, որ հանդիպման ժամանակ համաձայնեցված մի շարք հարցերին հաջորդելու են մասնագիտական հանձնաժողովների հանդիպումները, որոնք կհետևեն պայմանավորվածությունների իրագործմանը, ինչպես նաև անցկացվելու են մի շարք հանդիպումներ՝ կողմերի միջև համակարգումների համար: