Տեղի է ունեցել «Ֆրանսիական գաղութատիրությունն այաթոլլահ Խամենեիի խոսքերով» գրքի շնորհանդեսը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, մշակութային ու լրատվական մի խումբ գործիչների ներկայությամբ, տեղի է ունեցել «Ֆրանսիական գաղութատիրությունն այաթոլլահ Խամենեիի խոսքերով» գրքի շնորհանդեսը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մի շարք հայտնի լրատվամիջոցներ և մշակութային գործիչներ, անդրադառնալով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խոսքի և վերլուծության կարևորությանը՝ գաղութատիրության և դրա ապագայի վերաբերյալ ու հետագա զարգացման համար, նշել են, որ այս գիրքը շատ կարևոր է:
Գրքում ներառված են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարությունները ֆրանսիական գաղութատիրության կործանարար դերի մասին: Գիրքն արաբերենով է և կազմվել է Քարիմ Շենիքարի կողմից: Այն թարգմանել է Յասեր Ալ-Խեյրուն:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, լիբանանցի քաղաքական հետազոտող Բիլալ Ալ Ղեյսն ասել է, որ գիրքը շատ կարևոր է առհասարակ գաղութատիրության և մասնավորապես ֆրանսիական գաղութատիրության վերաբերյալ Այաթոլլահ Խամենեիի դիրքորոշման հստակեցման համար, և նոր ճանապարհի սկիզբ է։
Բիլալ Ալ-Ղեյսն ընդգծել է, որ Այաթոլլահ Խամենեին իր հայտարարություններում միշտ ընդգծում է թշնամու իրական կերպարը ժողովրդին և գալիք սերունդներին ճիշտ ներկայացնելու անհրաժեշտությունը։
Համալսարանի պրոֆեսոր Ջամալ Վաքիմը նշել է, որ այս գիրքը նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը ֆրանսիական նոր գաղութատիրության և անցյալում այս երկրի գաղութատիրության վնասների և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից գաղութատիրությունը վերակենդանացնելու այսօրվա ջանքերի մասին: