2022 թվաանը պաղեստինցիների համար եղել է ամենաարյունալի տարին
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտռարարել է, որ 2022 թվականը վերջին 17 տարիների ընթացքում եղել է պաղեստինցիների համար ամենամահաբեր տարին:
Գրասենյակը հայտարարել է. «2022 թվականին սիոնիստները հրազենից սպանել են 230 պաղեստինցու, որոնցից 171-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափին, 53-ը՝ Գազայի հատվածում, 6-ը՝ գրավյալ տարածքներում»։
Ըստ այս հայտարարության՝ 2022 թվականին սիոնիստների հետ բախումների կամ պաղեստինյան բնակավայրերի վրա սիոնիստ զինվորների հարձակումների ժամանակ վիրավորվել է 9335 պաղեստինցի:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը նաև նշել է, որ 2022 թ. սիոնիստ զինվորները ձերբակալել են 6500 պաղեստինցիների, որոնցից 4700-ը դեռ իսրայելական բանտերում են։
Ըստ այս զեկույցի՝ սիոնիստ ավանաբնակները 793 հարձակում են իրականացրել պաղեստինցիների դեմ, որոնցից 582-ի ժամանակ մեծ վնաս է հասցվել պաղեստինցիների ունեցվածքին, 211 մարդ վիրավորվել է։