Թալիբանն Աֆղանստանում անգլիացի արքայազնի գործողությունները որակել է որպես ռազմական հանցագործություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i190800-Թալիբանն_Աֆղանստանում_անգլիացի_արքայազնի_գործողությունները_որակել_է_որպես_ռազմական_հանցագործություն
Արձագանքելով Աֆղանստանում պատերազմի ժամանակ 25 հոգու սպանության մասին արաքայազն Հարրիի խստովանությանը, թալիբները հայտարարել են, որ դա ռազմական հանցագործություն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2023 04:47 Asia/Tehran
  • Թալիբանն Աֆղանստանում անգլիացի արքայազնի գործողությունները որակել է որպես ռազմական հանցագործություն

Արձագանքելով Աֆղանստանում պատերազմի ժամանակ 25 հոգու սպանության մասին արաքայազն Հարրիի խստովանությանը, թալիբները հայտարարել են, որ դա ռազմական հանցագործություն է:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ թալիբ բարձրաստիճան պաշտոնյա Անաս Հաքքանին  Twitter-ում արձագանքելով արքայազն Հարրիի այն հայտարարությանը, թե  Աֆղանստանում իր ծառայության ընթացքում «25 աֆղանցու է հեռացրել  խաղադաշտից, ինչպես շախմատի ֆիգուրները», գրել է. «Նրանք, ում Դուք սպանել եք, մարդ էին և ընտանիքներ ունեին»:
Նշելով, որ արքայազնի արարքը պատերազմական հանցագործություն է, Հաքքանին հավելել է. «Իրականությունն այն է, որ մեր անմեղ ժողովուրդը ձեր ռազմական ու քաղաքական ղեկավարների համար  շախմատի ֆիգուր էր, բայց դուք պարտվեցիք խաղը»։
Ավելի վաղ, անգլիական Telegraph թերթը գրել էր. «38-ամյա արքայազն Հարրին իր «Պահեստային» գրքում, որը պատրաստվում է լույս տեսնել հաջորդ շաբաթ, ասել է, որ Աֆղանստանի պատերազմում իր ծառայության ժամանակ սպանել է առնվազն 25 մարդու»։