Զանգվածային ցույցեր Թել Ավիվում՝ Բենիամին Նեթանյահուի դեմ
Հունվար 08, 2023 04:38 Asia/Tehran
Լրատվական աղբյուրները հաղորդում են, որ շաբաթ օրը Թել Ավիվում կայացել է բողոքի ցույց, որի հազարավոր մասնակիցները բողոքել են Բենիամին նԵթանյահուի և նրա ծայրահեղական կաբինետի դեմ:
Ռեժիմի նոր կաբինետի աշխատանքը մեկնարկել է դեկտեմբերի 29-ին:
Քաղաքական գործիչները զգուշացրել են կաբինետում ռասիստ ու ծայրահեղական անդամների ներկայության հետևանքների կապակցությամբ, նշելով, որ Նեթանյհայուն Իսրայելը տալնում է դեպի փլուզում:
Թել Ավիվի Հաբիմա հրապարակում կայացած ցույցի մանսակիցները կրել են Նեթանյահուի պատկերները և վանկարկել նրա ծայրահեղական կաբինետի դեմ ուղղված կարգախոսներ:
Ցույցին մասնակցել են նաև Քնեսետի մի շարք անդամներ, այդ թվում՝ Գադի Էյզենկոտը, Նամա Լազիմին, Այման Օուդը: