Ճգնաժամը շարունակվում է օկուպացված տարածքներում, ցույցեր Նեթանյահուի դեմ
Տասնյակ հազարավոր սիոնիստ ավանաբնակներ կրկին փողոց են դուրս եկել Բենիամին Նեթանյահուի աջակողմյան և ծայրահեղական կաբինետի դեմ և կարգախոսներ են վանկարկել նրա դեմ։
Սիոնիստական «Վայ նետ» կայքը հայտնել է, որ Թել Ավիվի, Ղոդսի և Հայֆայի տասնյակ հազարավոր բնակիչներ ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի Գերագույն դատարան և Թել Ավիվում Նեթանյահուի տուն տանող ճանապարհին:
Ցուցարարները վանկարկել են Նեթանյահուի արմատական կաբինետի և նրա քաղաքականության, հատկապես դատական համակարգի բարեփոխումների դեմ:
Հազարավոր սիոնիստներ ավելի վաղ Թել Ավիվում ցույց էին կազմակերպել Նեթանյահուի և նրա կաբինետի արմատական դիրքորոշում ունեցող անդամների դեմ։
Այս ցույցն անցկացվել է Բենիամին Նեթանյահուի գլխավորած ծայրահեղական աջ կաբինետի կոալիցիայի և Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Յաիր Լապիդի գլխավորած կառավարության ընդդիմադիր խմբակցության միջև կատաղի հակամարտության ստվերում։
Քաղաքական փորձագետների կարծիքով՝ ծայրահեղ աջերի և սիոնիստական կրոնական կուսակցությունների ներկայությունն իշխանության մեջ կսրի ճգնաժամն ու ներքին պառակտումները, իսկ մյուս կողմից՝ կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճի։