Իրանի մարդասիրական օգնությունը սիրիացի ընտանիքներին
Իրանը մարդասիրական օգնություն է բաժանել ավելի քան 100 սիրիացի ընտանիքներին։
«Ալ-Ալամ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի մարդասիրական օգնությունը բաժանվել է սիրիացի Ղամիշլիի Ալ-Մաթար թաղամասում սիրիացի նահատակների ու վիրավորների ընտանիքներին։
Նահատակների և վիրավորների ընտանիքներն իրենց երախտագիտությունն են հայտնել Իրանին Սիրիայի ժողովրդին աջակցելու հաստատակամ դիրքորոշման համար և ընդգծել երկու երկրների միջև հարաբերությունների խորությունն ու այդ համագործակցության դերը դիմադրության ամրապնդման գործում: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել հատկապես՝ ԱՄՆ պատժամիջոցների և Կեսարի օրենքի, որի նպատակը ժողովրդին ծնկի բերելն է և պատերազմի պայմաններում Իրանի ցուցաբերած աջակցույան համար:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական համագործակցություն ունի Սիրիայի հետ: