Օկուպացված տարածքներում բողոքի ցույցեր են անցկացվում Նեթանյահուի դեմ
Թել Ավիվում և օկուպացված Պաղեստինում շաբաթ օրը տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ վարչապետ Նեթանյահուի և նրա ծայրահեղական կաբինետի դեմ:
Թել Ավիվում ցույցն անցկացվել է Հաբիմա հրապարակում, և ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 15 հազար մարդ։
Ավելի վաղ, ռեժիմի պատերազմի նախկին նախարար Բենի Գանցը, թվիթերյան գրառմամբ, քաղաքի բնակիչներին կոչ էր արել մասնակցել ցույցին:
Օկուպացված Պաղեստինի Հայֆա քաղաքում նույնպես մոտ 1500 մարդ մասնակցել է Հուրիֆ հրապարակում կայացած բողոքի ցույցին:
Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել՝ «Այս մարդիկ չեն կարող Իսրայելը վերածել բռնապետության», «Հանցավոր կառավարություն», «Սա ժողովրդավարության վերջն է» կարգախոսները:
Բռնագրավված Երուսաղեմում ցուցարարները հավաքվել են Նեթանյահուի տան դիմաց և վանկարկել նրա դեմ ուղղված կարգախոսներ:
Քաղաքագետները կարծում են, որ կաբինետում ծայրահեղ աջերի և սիոնիստական ու հարեդի կրոնական կուսակցությունների ներկայությունը կսրի ճգնաժամն ու ներքին տարաձայնությունները, իսկ օկուպացված տարածքներում, Հորդանան գետի արևմտյան ափին, Երուսաղեմում և Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Նեթանյահուի գլխավորած իշխող կոալիցիայի վարած ծայրահեղ և ֆաշիստական քաղաքականությունը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճի։