Մեկնաբանություն- Բողոքի ցույցեր՝ Նեթանյահուի կաբինետի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191386-Մեկնաբանություն_Բողոքի_ցույցեր_Նեթանյահուի_կաբինետի_դեմ
Օկուպացված տարածքների տասնյակ հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել ռեժիմի դատական համակարգի լիազորությունները սահմանափակելու՝ Բենիամին Նեթանյահուի կաբինետի որոշման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2023 07:27 Asia/Tehran

Օկուպացված տարածքների տասնյակ հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել ռեժիմի դատական համակարգի լիազորությունները սահմանափակելու՝ Բենիամին Նեթանյահուի կաբինետի որոշման դեմ:

Ցույցերն առավել մարդաշատ են եղել Թել Ավիվում և Հայֆայում: Նեթանյահուի կաբինետի արդարադատության նախարար Յարիո Լևինը վերջերս ներկայացրել է ռեժիմի դատական համակարգի բարեփոխման ծրագիրը, որը նախատեսում է սահմանափակել դատական համակարգի լիազորությունները։
Ծրագիրը դատական համակարգի լիազորությունները սահմանափակում է երկու ոլորտներում: Նախ այն հնարավորություն է տալիս կաբինետին լիարժեք վերահսկողություն սահմանել դատավորների, այդ թվում՝ Գերագույն դատավորի նշանկաման գործընթացի վրա: 

 

Մյուս կողմից այն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները, որը կարող էր չեղյալ հայտարարել կառավարության ընդունած օրենքներն ու որոշումները: Այդպիսով, Քենեսեթը կկարողանա 61 ձայնով վերահաստատել Գերագույն դատարանի կողմից չեղարկված օրենքները: Ծրագիրը նաև մեծացնում է խորհրդարանի ու կաբինետի դերը դատական համակարգում: 
Այն անձեռնմխելիություն է ապահովում պաշտոնյաների համար, ում նկատմամբ դատական գործ է հարուցված: Նեթանյահուի կաբինետում կան նախարարներ, որոնք անցնում են կոռուպցիայի ու ահաբեկչության գործերով: Հետևաբար, ընդդիմությունը կարծում է, որ սույն օրենքով Նեթանյահուն ու իր կաբինետը փորձում են թուլացնել դատական համակարգը և փակել իրենց դեմ հարուցված դատական գործերը: Նրանք նշում են, որ օրենքը վերջ կդնի Իսրայելի դատական համակարգի անկախությանը և անհնարին կդարձնի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը: 

 

Իսկ ցուցարարների համոզմամբ՝ ծրագիրը Սիոնիստական ռեժիմը կվերածի բռնապետության:  AFP լրատվական գործակալությունն այս կապակցությամբ հոդվածում  գրել է, որ ցուցարարները կրել են «Ամոթ՝ կառավարություն», «Մենք ցանկանում ենք բռնապետի տապալումը» և «Բենիամին Նեթանյահուն չի ցանկանում ժողովրդավարություն, մեզ ֆաշիստներ պետք չեն» գրություններով  պաստառներ։
Թել Ավիվում ու Հայֆայում կայացած լայնածավալ բողոքի ցույցերը վկայում են, որ Նեթանյահուի կաբինետի աշխատանքը շատ արագ դժգոհություն է առաջացրել: Բողոքի ցույցերին մասնակցել են նաև Նեթանյահուի քաղաքական մրցակիցները: Եվ դա վկայում է, որ  նոր կաբինետը գտնվում է խիստ ճնշման տակ և փխրուն է, իսկ օկուպացված  տարածքներում քաղաքական և անվտանգության իրավիճակը ծայրահեղ խոցելի է։
Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Իհուդ Բարաքը «Եդիոտ Ահարոնոտ» թերթում հրապարակված հոդվածում  գրել է. «Բենիամին Նեթանյահուի կառավարության հետ տարաձայնությունները մտնում են պատերազմի փուլ: Դա վկայում է այն մասին, որ վտանգը մոտ է և օկուպացիայի վրա հիմնված քաղաքական համակարգը կանգնած է փլուզման վտանգի առջև: Եթե իսրայելցիները լռեն, բացասական գործողությունները կշարունակվեն: Նրանք պետք է իրենց հարց թան, թե այս պայքարում ո՞ր կողմում են և գտնեն իրական պատասխանը, որքան էլ այն ցավոտ լինի»: