Ժնևում շարունակվելու են Սիրիայի հարցով բանակցությունները. Դե Միստուրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1918-Ժնևում_շարունակվելու_են_Սիրիայի_հարցով_բանակցությունները._Դե_Միստուրա
Ժնևում շարունակվելու են Սիրիայի հակամարտության շուրջ բանակցությունները:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սիրիական ընդդիմության հետ հանդիպումից հետո հայտարարել է Ստեֆան դե Միստուրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 14:19 Asia/Tehran
  • Ժնևում շարունակվելու են Սիրիայի հարցով բանակցությունները. Դե Միստուրա

Ժնևում շարունակվելու են Սիրիայի հակամարտության շուրջ բանակցությունները:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սիրիական ընդդիմության հետ հանդիպումից հետո հայտարարել է Ստեֆան դե Միստուրան:

Միաժամանակ, Էր Ռիադի կողմից աջակցվող Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնակա ն ներկայացուցիչ Սալեմ ալ-Մուսլադը լրագրողների հետ հանդիպմանը խուսափել է իրեն ուղղված` ունի արդյո՞ք սիրիական ընդդիմությունը երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ բանակցություններին մասնակցելու հարցում նախապայմաններ: Պատասխանելով լրագրողի հստակ ձևակերպված հարցին` նա ասել է.

«Մենք լավատես ենք, մենք այստեղ ենք, որպեսզի սիրիացիների համար հարցի լուծում գտնենք, անկախ այն բանից, թե ում կողմից ենք նրանք հանդես գալիս»:

Նախօրեին Սալեմ ալ-Մուսլադը լրագրողների հավաստիացրել է, որ նախապայմաններ չկան, և Դամասկոսը պետք է պաշտոնապես իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ 2254-ի դրույթները:

orer.am

31/1/2016