Իրաքի Սալահ ադ Դին քաղաքում սպանվել են ԻԼԻՊ-ի հինգ ահաբեկիչներ
Իրաքի Սալահ ադ Դին քաղաքում ավիահարձակման ժամանակ սպանվել են ԻԼԻՊ-ի հինգ ահաբեկիչներ:
Չնայած Իրաքում ԻԼԻՊ-ի ձախողմանը, ահաբեկչական այս խմբավորման թափթփուկները Դիալա, Նինվե, Սալահ ադ Դին, Քիրքուկ և Ալ Անբար նահանգների որոշ հատվածներում ժամանակ առ ժամանակ կույր ահաբեկչական գործողություններ են իրականացնում Իրաքի քաղաքացիների և զինվորների դեմ։
Իրաքի ռազմական և անվտանգության ուժերը դեռևս փորձում են ամբողջությամբ մաքրել այդ տարածքները ահաբեկչական տարրերից:
Baghdad Al-Yum կայքի տեղեկացմամբ, Իրաքի անվտանգության մասին տեղեկատվական կենտրոնը կիրակի օրը հայտարարություն է տարածել, որ ԻԼԻՊ-ի 5 ահաբեկիչներ են սպանվել Սալահ ադ Դին նահանգի Թուզ Խուրմատո շրջանի վրա իրաքյան ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ։ Օդային այս հարձակումն իրականացվել է Համատեղ գործողությունների հրամանատարության պլանավորման շրջանակներում։
Իրաքյան ուժերն այս տարածքում հայտնաբերել և առգրավել են զենք, զինամթերք և ահաբեկիչներին աջակցելու նյութեր։
Այս տարածքում իրաքյան ուժերի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, և Իրաքի բանակը հայտարարել է, որ ավելի մանրամասն կտեղեկացնի այս գործողության մասին: