ԱՄՆ-ն ու Իսրայելը Միջերկրական ծովում զորավարժություններ են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191902-ԱՄՆ_ն_ու_Իսրայելը_Միջերկրական_ծովում_զորավարժություններ_են_անցկացնում
ԶԼՄ-ները հայտնում են Միջերկրական ծովում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) և Սիոնսիտական ռեժիմի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2023 05:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Իսրայելը Միջերկրական ծովում զորավարժություններ են անցկացնում

ԶԼՄ-ները հայտնում են Միջերկրական ծովում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) և Սիոնսիտական ռեժիմի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։

Պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ CENTCOM-ը երկուշաբթի օրը հայտարել է, որ Իսրայելի բանակի հետ համատեղ զորավարժությունը կբարձրացնի երկու կողմերի ուժերի պատրաստվածությունը և կնպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը։
Ըստ այս հայտարարության՝ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 140 ինքնաթիռ, այդ թվում՝ B-52 միջուկային կործանիչներ, F-35 կործանիչներ, 12 ռազմական նավ, հրթիռային կայաններ և այլ տեխնիկա։
Սիոնիստական Քան հեռուստաալիքը հաղորդել է. «ԱՄՆ-ը և Իսրայելի ռեժիմը սկսել են «ամենակարևոր համատեղ զորավարժությունները»»։
Ամերիկացի պաշտոնյան, շարունակելով իրանաֆոբիայի շրջանակներում ամերիկացիների և սիոնիստների հռետորաբանությունը, հայտարարել է. «Զորավարժությունների ուղերձն այն է, որ Ուկրաինայի պատերազմը և Չինաստանի վտանգը չեն ստիպի ԱՄՆ-ին անտեսել Իրանի սպառնալիքը»։