Սիոնիստական ռեժիմի նախագահ. Մենք ներքին բախումների շեմին ենք
Սիոնիստական ռեժիմի ղեկավարը նախազգուշացրել է սիոնիստների միջև օկուպացված տարածքներում ներքին բախումների ձևավորման մասին և ասել, որ այս հակամարտությունը կարող է կուլ տալ և ոչնչացնել Սիոնիստական ռեժիմին։
Սիոնիստական ռեժիմի ղեկավար Իսահակ Հերցոգը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը գտնվում է ներքին հակամարտության շեմին՝ կապված ռեժիմի հասարակության տարբեր շերտերի միջև քաղաքական տարաձայնությունների և առաջացած ճեղքվածքի հետ, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի պայթյունի՝ օկուպացված տարածքներում:
Հերցոգը բոլոր կողմերին և քաղաքական կուսակցություններին կոչ է արել ջանքեր գործադրել համաձայնության հասնելու և տարաձայնություններին վերջ տալու համար։
Մտահոգություն հայտնելով Սիոնիստական ռեժիմի ճակատագրի ու ապագայի վերաբերյալ՝ Հերցոգը հավելել է, որ Իսրայելի իշխանությունները պետք է ավելի միասնական լինեն։ Երբ առանց վախի բախվում ենք խնդիրների հետ պետք է իմանանք ինչպես կառավարել պատասխանատու անձանց տարաձայնությունները: