Սիոնիստների աննախադեպ ոճրագործությունը Ջենինում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i192078-Սիոնիստների_աննախադեպ_ոճրագործությունը_Ջենինում
Սիոնիստական ​​ռեժիմի զինվորների կողմից Ջենին ճամբարի վրա կատարած հարձակման հետևանքով զոհվել է 9 պաղեստինցի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 12:35 Asia/Tehran
  • Սիոնիստների աննախադեպ ոճրագործությունը Ջենինում

Սիոնիստական ​​ռեժիմի զինվորների կողմից Ջենին ճամբարի վրա կատարած հարձակման հետևանքով զոհվել է 9 պաղեստինցի։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել  է Ջենին ճամբարի վրա Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակման ժամանակ 9 պաղեստինցիների, այդ թվում՝ մի տարեց կնոջ նահատակության մասին։ Առայժմ այս հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 16 պաղեստինցի, նրանցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հաղորդման համաձայն, Ջենին ճամբարում դիմադրության մարտիկների և Սիոնիստական ​​ռեժիմի զինվորների միջև զինված բախման ընթացքում վիրավորվել են նաև Երուսաղեմը գրաված մի շարք զինվորներ։

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվական աղբյուրները հաղորդում են պաղեստինցի նահատակների թվի վեց կամ նույնիսկ ութ հոգու աճի մասին:

Վախենալով Ջենին ճամբարում այսօրվա ոճրագործությանը Գազայի դիմադրության հնարավոր պատասխանից՝ սիոնիստական ​​բանակը գրավյալ տարածքների հարավային սահմաններում ակտիվացրել է «Երկաթե գմբեթ» համակարգը։

Սիոնիստները չեն խնայել նույիսկ Ջենինի հիվանդանոցը և արցունքաբեր գազ արձակելով վիրավորել են մի շարք հիվանդների։