Գազայի բնակիչները դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն Ջենինի
Գազայի հատվածի հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն Ջենինի ճամբարի բնակիչների և դատապարտելով ճամբարի վրա Սիոնսիտական ռեժիմի զինվորների հարձակումը:
Պաղեստինցիները կրել են «Մենք բոլորս պետք է միավորվենք՝ հանուն Երուսաղեմի և Ալ-Աղսա մզկիթի», «Կայծակ՝ Ջենինում և փոթորիկ Հորդանան գետի Արևմտյան ափին» գրություններով պաստառներ և իրենց աջակցությունը հայտնել Ջենինի բնակիչներին:
Պաղեստինյան Շահաբ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազգային ու իսլամական խմբերը պաղեստինցիներին կոչ են արել իրենց զայրույթը հայտնել սիոնիստական օկուպացիայի դեմ և համերաշխությունը՝ Նեթանյահուի կաբինետին դիմակայելու հարցում: Ցույցի մասնակիցները պահանջել են ուրբաթ օրը ավելի լայնածավալ բողոքի ցույց անցկացնել Հորդանան գետի արևմտյան ափին:
Հինգշաբթի օրը սիոնիստ զինվորները հարձակվել են Ջենին քաղաքի և ճամբարի վրա, անջատել ճամբարի էլեկտրականությունը և պաղեստինյան օգնության ուժերին թույլ չեն տվել մտնել քաղաք:
Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են, որ սիոնիստ զինվորականների հատուկ պահակախումբը մտել է Պաղեստինի դիմադրության ուժերի կողմից ճանաչված Ջենին քաղաք, այնուհետեւ երկու կողմերի միջև սկսվել են ինտենսիվ բախումներ, հնչել են կրակոցների ու պայթյունների ձայներ։ Սիոնիստների հարձակման հետևանքով Ջենինում կա 10 զոհ, որոնցից 9-ը ճամբարի բնակիչներ են:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 19 մարդ, որոնցից երեքի վիճակը գնահատվում է ծանր։