Սաուդյան բանակը ծանր հրետանային հարձակում է իրականացրել Եմենի սահմանային շրջանների դեմ
Սաուդյան բանակի հրետանին ուժգին գնդակոծել է Եմենի սահմանամերձ շրջանները, ինչի հետևանքով կա մեկ զոհ և երկու վիրավոր։
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ 2015 թվականի մարտից ռազմական ագրեսիա է իրականացնում Եմենի դեմ և այդ երկիրը ցամաքային, ծովային և օդային շրջափակման է ենթարկել:
Սանաաի կառավարության առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակելով վիճակագրական տվյալներ, հայտարարեց, որ 2022 թվականի սկզբից մինչև այս տարվա հունվարի 25-ը (2023 թ.) Սաադա նահանգում 314 մարդ է զոհվել, ևս 3090-ը վիրավորվել են Սաուդյան կոալիցիայի հարձակումների պատճառով։
Ըստ Եմենի իշխանությունների՝ սաուդյան ուժերը համաշխարհային լռության ստվերում թիրախ են դարձնում Եմենի սահմանամերձ քաղաքների ու գյուղերի բնակիչներին։
Չնայած լարվածության նկատելի նվազմանը, եմենցիները շարունակում են զոհեր ունենալ, և այս խնդրի հիմնական պատճառն են չպայթած ռումբերը, կասետային ռումբերը և ականների պայթյունը: