ՄԱԿ-ը խնդրել է Իրաքի համար 861 միլիոն դոլար հավաքել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1948-ՄԱԿ_ը_խնդրել_է_Իրաքի_համար_861_միլիոն_դոլար_հավաքել
ՄԱԿ-ը խնդրել է օգնել Իրաքին, որպեսզի այն կարողանա հավաքել 861 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումար՝ «ԻՊ»-ի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 15:36 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը խնդրել է Իրաքի համար 861 միլիոն դոլար հավաքել

ՄԱԿ-ը խնդրել է օգնել Իրաքին, որպեսզի այն կարողանա հավաքել 861 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումար՝ «ԻՊ»-ի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:

Բաղդադը, ում եկամուտները կտրուկ իջել են նավթի գների անկման պատճառով, դիմել է՝ մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր ծախսերի ֆինանսավորումն ապահովելու խնդրանքով: 2014 թվականին այդ ճգաժամի պատճառով տուժել է ավելի քան 3.3 միլիոն մարդ:

«Դաշնային բյուջեի միջոցները բավարար չեն լինի: Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի՝ մարդասիրական արձագանքի ծրագիրը կօգնի փակել գումարի մի մասը»,- հայտնել է Իրաքի գաղթականության հարցերով նախարար Ջասսիմ Մուհամմեդ ալ Ջաֆը:

Իրաքի կառավարությունը հայտնել է, որ ընդհանուր հաշվով հարկավոր է 1.56 միլիարդ դոլար՝ «ԻՊ»-ի պատճառով ստեղծված մարդասիրական խնդիրները լուծելու համար:

operativ.am

31/1/2016