Սիրիա.«Դամասկոսի պայթյունները հաստատում են ընդդիմության և ահաբեկիչների միջև կապը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1951-Սիրիա._Դամասկոսի_պայթյունները_հաստատում_են_ընդդիմության_և_ահաբեկիչների_միջև_կապը
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, Ժնևի խաղաղության բանակցություններում կառավարության պատվիրակության ղեկավար՝ Բաշշար Ջաաֆարիի խոսքով, կիրակի օրը, Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները հաստատում են ընդդիմության և ահաբեկիչների միջև կապը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 15:37 Asia/Tehran
  • Սիրիա.«Դամասկոսի պայթյունները հաստատում են ընդդիմության և ահաբեկիչների միջև կապը»

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, Ժնևի խաղաղության բանակցություններում կառավարության պատվիրակության ղեկավար՝ Բաշշար Ջաաֆարիի խոսքով, կիրակի օրը, Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները հաստատում են ընդդիմության և ահաբեկիչների միջև կապը:

Ջաաֆարին նշել է, որ ինքը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Ստեֆան դե Միստուրային հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել այդ երկրի ժողովրդի տառապանքը մեղմելու համար: Նաև նշել է, որ փախստականների մեծ մասը երկրից հեռացել են ոչ թե կառավարությանն ընդդիմանալու պատճառով, այլև տնտեսապես ավելի լավ կյանք ունենալու համար:

Ջաաֆարին ասել է.«Մենք դե Միստուրայից պահանջել ենք չեղարկել պատժամիջոցները և պատրաստակամություն ենք հայտնել լուծում գտնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար»:

Նա նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչները լուրջ չեն բանակցություններում և թվում է, թե ընդդիմության խոսնակը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության խոսնակն է:

«Մինչ օրս պարզ չէ սիրիացի ընդդիմադիների պատվիրակության կազմը և անգամ ՄԱԿ-ը չունի բոլորի անվանացանկը:

Այսօր Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով նվազագույնը 45 մարդ զոհվել է և 110 ուրիշներ վիրավորվել են: