Սիրիա.«Դամասկոսի պայթյունները հաստատում են ընդդիմության և ահաբեկիչների միջև կապը»
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, Ժնևի խաղաղության բանակցություններում կառավարության պատվիրակության ղեկավար՝ Բաշշար Ջաաֆարիի խոսքով, կիրակի օրը, Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները հաստատում են ընդդիմության և ահաբեկիչների միջև կապը:
Ջաաֆարին նշել է, որ ինքը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Ստեֆան դե Միստուրային հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել այդ երկրի ժողովրդի տառապանքը մեղմելու համար: Նաև նշել է, որ փախստականների մեծ մասը երկրից հեռացել են ոչ թե կառավարությանն ընդդիմանալու պատճառով, այլև տնտեսապես ավելի լավ կյանք ունենալու համար:
Ջաաֆարին ասել է.«Մենք դե Միստուրայից պահանջել ենք չեղարկել պատժամիջոցները և պատրաստակամություն ենք հայտնել լուծում գտնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար»:
Նա նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչները լուրջ չեն բանակցություններում և թվում է, թե ընդդիմության խոսնակը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության խոսնակն է:
«Մինչ օրս պարզ չէ սիրիացի ընդդիմադիների պատվիրակության կազմը և անգամ ՄԱԿ-ը չունի բոլորի անվանացանկը:
Այսօր Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով նվազագույնը 45 մարդ զոհվել է և 110 ուրիշներ վիրավորվել են: