Բայդենի վերաբերյալ Նեթանյահուի խորհուրդը` Սիոնիստական ռեժիմի կաբինետի նախարարներին
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կաբինետի նախարարներին խորհուրդ է տվել զերծ մնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը մեկնաբանելուց։
Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև բանավոր վեճը սրվեով հասել է իր գագաթնակետին: Ընդորում ԱՄՆ նախագահը երեքշաբթի երեկոյան արձագանքելով օկուպացված տարածքներում դատական բարեփոխումների ծրագրի պատճառով տիրող ճգնաժամին, ասել է.« Հուսով եմ,որ Նեթանյահուն կհրաժարվի դատական համակարգում փոփոխությունների իր որոշումից»:
Բայդենը նաև ընդգծել է, որ ինքը Նեթանյահուին չի հրավիրել մոտ ապագայում այցելել Վաշինգտոն՝ հավելելով, որ Իսրայելը չի կարող շարունակել ներկա իրավիճակը։
Ալ Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝Սիոնիստական ռեժիմի իշխանությունների և Ջո Բայդենի միջև բանավոր վեճի սրվելու հետևանքով, զավթիչ ռեժիմի վարչապետի գրասենյակը հայտարարել է,-« Բենյամին Նեթանյահուն իր կաբինետի նախարարներին խորհուրդ է տվել զերծ մնալ Բայդենի խոսքերը մեկնաբանելուց»։
Սա այն դեպքում, երբ Նեթանյահուն իր արտահայտություններում պնդել է,որ ոչինչ չի կարող բացասաբար ազդել ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա, և երկու կողմերի միջև դաշինքն անսասան է»։
Նեթանյահուն այն դեպքում է նման հայտարարություն արել,երբ նա արձագանքելով Բայդենի արտահայտություններին ասել է.«Իսրայելը ինքնիշխան իրավունքներով անկախ պետություն է և իր որոշումները չի կայացնում արտաքին ճնշումների հիման վրա»։
Այս ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն ասել է.-« Բայդենը և նրա վարչակազմը պետք է իմանան, որ Իսրայելն անկախ է և ԱՄՆ-ի դրոշի աստղերից մեկը չէ»։