Դամասկոսում ահաբեկչական պայթյուններից զոհվածների թվում հայեր չկան. Տիգրան Բալայան
Փետրվար 01, 2016 06:37 Asia/Tehran
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության տվյալներով` Սիրայի մայրաքաղաք Դամասկոսում հունվարի 31-ին տեղի ունեցած խոշոր ահաբեկչություն հետեւանքով զոհվածների թվում հայեր չկան:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում եռակի ահաբեկչության հետեւանքով մահացել է մոտ 80 մարդ, շուրջ 200-ը վիրավորվել են: Տեղի ունեցածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:
news.am
1/2/2016
Պիտակ