Իսրայելական ուժերը պաղեստինցի հղի կնոջ են սպանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20170-Իսրայելական_ուժերը_պաղեստինցի_հղի_կնոջ_են_սպանել
Պաղեստինցի տասնամյա լրագրող Ջաննա Ջիհադը հաղորդում է, որ Ռամալլահ քաղաքի հիվանդանոցի առջև իսրայելական ուժերը կրակ են բացել հղի կնոջ և նրա եղբոր վրա: Այս մասին գրում է arabic.sputniknews.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2016 15:02 Asia/Tehran
  • Իսրայելական ուժերը պաղեստինցի հղի կնոջ են սպանել

Պաղեստինցի տասնամյա լրագրող Ջաննա Ջիհադը հաղորդում է, որ Ռամալլահ քաղաքի հիվանդանոցի առջև իսրայելական ուժերը կրակ են բացել հղի կնոջ և նրա եղբոր վրա: Այս մասին գրում է arabic.sputniknews.com-ը:

Սպանված Մարիամ Տահան իր եղբոր` 15-ամյա Իբրահիմի հետ հերթական բժշկական ստուգման էր այցելել, ապա փորձել էր Երուսաղեմ մտնել, ինչը չէր վրիպել իսրայելական ուժերի աչքից, որոնք կրակ էին բացել հղի կնոջ ուղղությամբ: Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքից հյուսիս գտնվող Նաբի Սալեհ գյուղի բնակչուհին` Ջաննա Ջիհադը շատ փոքր տարիքից ականատես է եղել պատերազմի ողբերգություններին: Նրա մայրը` Նաուալը նշում է, որ աղջկա վրա մասնավորապես ծանր ազդեցություն է ունեցել իր ընկերներից մեկի գնդակահարությունը: Ջաննայի սիրողական լրագրողական կարիերան սկսվել է երբ նա դեռ 7 տարեկան էր: Աղջիկն իր հաղորդումները տարածում է սոցիալական ցանցերի միջոցով և այժմ մեծ ժողովրդականություն է վայելում: Ջաննայի մայրը չնայած անհանգստանում է աղջկա անվտանգության համար, սակայան նշում է. «Մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք վախկոտ չլինել և չընդունել նվաստացումները: Նրանք չեն կարող լուռ լինել. նրանք պետք է պայքարեն իրենց ազատության համար»:

Ankakh.com

4/6/2016