Բաղդադը վտարեց Շվեդիայի դեսպանին
Արձագանքելով Սուրբ Ղուրանի սրբապղծմանը, Իրաքի կառավարությունը Բաղդադում Շվեդիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը։
Շվեդիայի ոստիկանությունը կրկին 37-ամյա Սելվան Մոմիկային թույլատրեց Ստոկհոլմում Բաղդադի դեսպանատան դիմաց այրել Ղուրանը և Իրաքի դրոշը։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը Իրաքի վարչապետ Մոհամմադ ալ-Շիա ալ-Սուդանին այսօր կայացած իր կառավարության արտահերթ նիստում ի պատասխան Ղուրանը սրբապղծելու համար արտոնագիր տրամադրելու Շվեդիայի քայլին, Իրաքի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է Բաղդադում Շվեդիայի դեսպան Յոնաս Լոֆոնից պահանջել անհապաղ լքել երկիրը:
Ալ-Սուդանին նաև Իրաքի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է անհապաղ Բաղդադ վերադարձնել Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին։
Ոչ վաղ անցյալում Իրաքի վարչապետի գրասենյակի պաշտոնյաներից մեկն ասել էր, որ եթե Ղուրանի այրման միջադեպը կրկնվի, մենք կխզենք մեր հարաբերությունները Շվեդիայի հետ։