Էրդողանը հյուրընկալելու է Մահմուդ Աբբասին
Հուլիս 23, 2023 14:18 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը վաղը Անկարայում կհյուրընկալի Պաղեստինի ինքնավարության ղեկավարին։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը (Աբու Մազեն) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով վաղը կայցելի Անկարա։
Եռօրյա այս ուղեւորության ընթացքում կքննարկվեն պաղեստինյան գործի վերջին զարգացումները, հատկապես Սիոնիստական ռեժիմի հետ հակամարտությունը։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Աբու Մազենի այցից հետո պետք է մեկներ Անկարա, սակայն նրա այսօրվա վիրահատությունը կասկածի տակ է դրել այդ ճանապարհորդությունը։
Նեթանյահուն Սիոնիստական ռեժիմի առաջին վարչապետն է, ով այցելելու է Անկարա վերջին 15 տարվա ընթացքում։
Պիտակ