Պայթյուն է տեղի ունեցել Սիրիայում թուրքական ռազմաբազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i205120-Պայթյուն_է_տեղի_ունեցել_Սիրիայում_թուրքական_ռազմաբազայում
Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի կենտրոնում գտնվող թուրքական ռազմաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2023 07:45 Asia/Tehran
  • Պայթյուն է տեղի ունեցել Սիրիայում թուրքական ռազմաբազայում

Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի կենտրոնում գտնվող թուրքական ռազմաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

«Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների ընթացքում թուրքական բանակը գրավել է չորս հազար կիլոմետր սիրիական տարածք և այս երկրի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ, Ազազ, Ջարաբլուս և Աֆրին քաղաքները։

Al-Mayadeen-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հալեպի հյուսիսում, Ազազ շրջանի Մարե ավանի արվարձանում գտնվող Ալ-Այուն գյուղում։

Նշվում է, որ պայթյունի պատճառը պարզ չէ, սակայն քուրդ զինվորները նախկինում հարձակում են իրականացրել Սիրիայում թուրքական ռազմաբազաների վրա։

Սիրիայի Աֆրինում և հյուսիսային այլ շրջաններում Թուրքիայի գռազմական գործողություններն օկուպացիոն և անօրինական որակելով՝ սիրիական կառավարությունն Անկարայից պահանջում է իր զորքերը դուսր բերել այդ տարածքներից: