ԱՄՆ-ի կոնգրեսականների անօրինական մուտքը Սիրիայի տարածք
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ ապօրինի քայլի դիմելով մուտք են գործել Սիրիա:
Սիրիայում, որպես ԱՄՆ ռազմական թեւ՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ջախջախմամբ (2017թ. նոյեմբեր) ամերիկյան ուժերը ուղղակիորեն փոխարինեցին այս ահաբեկչական խմբավորմանը և հենց այդ ժամանակից սկսեցին ԻԼԻՊ-ի փոխարեն արդյունահանել և գողանալ սիրիական նավթը:
Orient կայքի փոխանցմամբ՝ լրագրող Մոզար Ալ-Խալեդն ասել է,-«ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ ներկայացուցիչներ վերջին 10 տարում աննախադեպ քայլի դիմելով, առանց Սիրիայի կառավարության համաձայնության, ապօրինի մուտք են գործել սիրիական տարածք։
Ընդդիմությանը մոտ գտնվող Orient կայքը նշել է, որ այս անօրինական այցը համակարգել է «Global Justice» կազմակերպությունը և պնդել, որ այս պատվիրակության անդամները չեն հանդիպել Սիրիայի ընդդիմության հետ և կարճ ժամանակում լքել են Սիրիան։
Կայքի փոխանցմամբ՝ ամերիկացի կոնգեսականները հանդիպել և զրուցել են որոշ կազմակերպությունների մի շարք պաշտոնյաների հետ, որոնց անունները չեն նշվում։
Համաձայն այս հաղորդման, ԱՄՆ-ի Կոնգրեսի այս ներկայացուցիչները, որոնք առանց Սիրիայի կառավարության թույլտվության ապօրինի մուտք են գործել այս երկրի տարածք,իրենց ուղեւորության ավարտից հետո վերադարձել են Թուրքիա։
Վերջին անգամ ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը Սիրիա է մուտք գործել մոտ 10 տարի առաջ։