Թուրքական հարձակումները Հյուսիսային Իրաքի վրա շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i205398-Թուրքական_հարձակումները_Հյուսիսային_Իրաքի_վրա_շարունակվում_են
 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների թաքստոցների վրա օդային հարձակման մասին։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 01, 2023 15:03 Asia/Tehran
  • Թուրքական հարձակումները Հյուսիսային Իրաքի վրա շարունակվում են

 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների թաքստոցների վրա օդային հարձակման մասին։

Անկարան Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) մտցրել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում, և այդ խմբավորմանը դիմակայելու պատրվակով, հարձակվում է Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջանների վրա՝ խախտելով այս երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

TRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին գործողությունների ընթացքում Հյուսիսային Իրաքի Քանդիլ և Ասուս շրջաններում ոչնչացրել է 16 քարանձավ, չորս թաքստոց և քուրդ զինյալների երկու պահեստ։

Այս հայտարարության մեջ երկու կողմերի զոհերի թիվը նշված չէ։

Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական զորքերի անօրինական ներկայությունը մշտապես բախվել է այս երկու երկրների ժողովուրդների և կառավարությունների բուռն արձագանքներին և հակազդեցությանը: Բաղդադն ու Դամասկոսը Անկարայի հարձակումը օկուպացիայի հստակ դրսևորում են համարել։ ՄԱԿ-ը բազմիցս ընդգծել է Սիրիայի և Իրաքի տարածքների վրա Թուրքիայի հարձակումների դադարեցումը։