Առանց բանակցությունների Պաղեստինն ու Իսրայելը կանցնեն բաց պատերազմի. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20542-Առանց_բանակցությունների_Պաղեստինն_ու_Իսրայելը_կանցնեն_բաց_պատերազմի._Մոգերինի
Իսրայելն ու Պաղեստինն անցում կկատարեն բաց պատերազմի, եթե մոտ ապագայում կողմերը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2016 05:40 Asia/Tehran
  • Առանց բանակցությունների Պաղեստինն ու Իսրայելը կանցնեն բաց պատերազմի. Մոգերինի

Իսրայելն ու Պաղեստինն անցում կկատարեն բաց պատերազմի, եթե մոտ ապագայում կողմերը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել չսպասել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև հաջորդ պատերազմին: Մոգերինին հայտարարել է, որ թե Իսրայելը, թե Պաղեստինը չպետք է թույլ տան իրավիճակի վատթարացում:

Հունիսի 3-ին Փարիզում կայացել է միջազգային համաժողով` ուղղված պաղեստինա-իսրայելյան խնդրի կարգավորմանը: Այն անցել է առանց կոնֆլիկտի կողմերի մասնակցությամբ: Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ պետք է անցկացվի համաժողով` Իսրայելի ու Պաղեստինի մասնակցությամբ: