Սիոնիստական ռեժիմը կրկին հարձակվել է Սիրիայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i206010-Սիոնիստական_ռեժիմը_կրկին_հարձակվել_է_Սիրիայի_վրա
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 14-րդ ալիքը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ ռեժիմի կործանիչները երկրորդ անընդմեջ անգամը հարձակում են իրականացրել Սիրիայի տարածքի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2023 07:06 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը կրկին հարձակվել է Սիրիայի վրա

Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 14-րդ ալիքը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ ռեժիմի կործանիչները երկրորդ անընդմեջ անգամը հարձակում են իրականացրել Սիրիայի տարածքի դեմ։

Սիրիական լրատվամիջոցները հայտնել են Հոմսի և Համայի մատույցներում Սիոնիստական ռեժիմի հարձակման մասին, հավելելով, որ երկրի հակաօդային պաշտպանությունը գործողություններ է ձեռնարկել կործանիչների դեմ։ Հարձակումներից հետո Հոմսի և Համայի երկնքում հզոր պայթյուններ են որոտացել:

Al-Mayadeen-ը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է Լիբանանի օդային տարածքից:

Նույն օրն իրականացված առաջին հարձակման ժամանակ իսրայելական կործանիչները թիրախավորել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տարտուսը: Հարձակման հետևանքով զոհվել է 2 սիրիացի զինվոր: