Պաղեստինի դիմադրությունը հրթիռակոծել է օկուպացված տարածքները
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի դիմադրության ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածի օկուպացված տարածքները:
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ բանակը դժվարանում է վերահսկել իրավիճակը, որը ծանր է: «Իսրայել Հայոմ» գործակալությունը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել առնվազն 5 զինվորի:
«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության սկզբում իսրայելական ռեժիմի ԶԼՄ-ները հաղորդում էին, որ կառավարական ուժերը ուղղաթիռով, այնուհետև՝ պարապլաններով, տեղափոխվել են գրավյալ տարածքներ:
Սիոնիստական 13 հեռուստաալիքը հայտարարել է, որ զինված պաղեստինցիները գործողության ընթացքում ներթափանցել են մոտակա սիոնիստական բնակավայրեր, և իսկ սիոնսիտներն ապաստանել են Թել Ավիվի արևելքում գտնվող Ռամաթ Գանի քաղաքապետարանում: