Ալիև. Տարածաշրջանում նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207214-Ալիև._Տարածաշրջանում_նոր_հակամարտության_պատասխանատվությունը_կրելու_է_Ֆրանսիան
Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ հեռախոսազրույցում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանում նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 08, 2023 09:32 Asia/Tehran
  • Ալիև. Տարածաշրջանում նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան

Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ հեռախոսազրույցում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանում նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան:

Հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարած իր այցի ընթացքում, Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Փարիզը համաձայն է Երևանին ռազմական տեխնիկա մատակարարել:

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում, Իլհամ Ալիևն ասել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստան զենք ուղարկելը համահունչ չէ խաղաղությանը, և կարող է նոր առճակատման պատճառդառնալ:

Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ֆրանսիան պետք է հասկանա, որ այս գործողություններն ու այս տարածաշրջանին միջամտելու շարունակական ջանքերը ձախողվելու են։