Պաղեստինցի նահատակների և վիրավորների թիվն աճել է
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «Ալ-Աղսայի փոթորկը» գործողության սկզբից ի վեր պաղեստինցի նահատակների թիվը հասել է 704-ի։
Պաղեստինյան դիմադրության մարտիկները շաբաթ առավոտից (հոկտեմբերի 7-ին) Գազայից սկսել են «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը գրավյալ տարածքներում Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ։
Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ պաղեստինցի նահատակներից 143-ը երեխաներ են, 105-ը՝ կանայք։ Վիրավորների թիվը հասել է մոտ չորս հազար մարդու։
«Ալ Աղսայի փոթորկը» գործողության ընթացքում սպանված իսրայելցիների թիվը հասել է 1100-ի, իսկ վիրավորների թիվը հասել է 2741-ի։
Սիոնիստական Եդիոթ Ահարոնոթ օրաթերթը հաղորդել է, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից գերեվարված սիոնիստների թիվը կազմում է ավելի քան 150 մարդ, որին պետք է գումարել Իսլամական Ջիհադի կողմից գերեվարված 30 սիոնիստներին, և տարբեր խմբերի ու նույնիսկ Պաղեստինի հասարակ ժողովրդի կողմից գերեվարված տասնյակ այլ սիոնիստներին։ Անհետ կորած է համարվում նաև 750 սիոնիստ:
«Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը մեկնարկելով, պաղեստինյան դիմադրության մոտավորապես ութը ժամվա ընթացքում արձակեցին 5000 հրթիռ և ռադարից խուսափելու կարողությամբ օժտված 100 անօդաչու թռչող սարք և ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգը չկարողացավ որսալ այդ հրթիռները: