Գազայի պաշարումն արգելված է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիատ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207322-Գազայի_պաշարումն_արգելված_է._ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_կոմիսարիատ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիատը հայտարարել է, որ Գազայի պաշարումն արգելված է միջազգային իրավունքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2023 14:11 Asia/Tehran
  • Գազայի պաշարումն արգելված է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիատ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիատը հայտարարել է, որ Գազայի պաշարումն արգելված է միջազգային իրավունքով:

Միջազգային այս կառույցը նաև հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը թիրախավորել է Գազայի դպրոցներն ու բնակելի աշտարակները, և այդ հարձակումները հանգեցրել են քաղաքացիական զոհերի։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կառույցի հայտարարության համաձայն՝ Գազայի շրջափակումն առաջացնում է իրավիճակի հետագա վատթարացում և ազդում բժշկական կենտրոնների գործունեության վրա։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիատը հանդես է եկել Սիոնիստական ​​ռեժիմի և պաղեստինցիների միջև հակամարտությունները կարգավորելու կոչով: 

Ավելի վաղ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտը  Գազայի շրջանը ամբողջությամբ պաշարելու հրաման արձակելով ասել է, որ այս շրջանը  պետք է զրկել ջրից, լույսից ու վառելիքից: 

Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը ևս  ասել է «Ես հանձնարարել եմ անմիջապես դադարեցնել Գազայի հատվածի ջրամատակարարումը»: 

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար  Քազեմ Ղարիբ Աբադին հաղորդագրություն է հրապարակել «X»-ի իր միկրոբլոգում,որում ասված է, -«Առողջ և մաքուր խմելու ջրի իրավունքը ճանաչվել է որպես մարդու իրավունք։ Սիոնիստական ​​ռեժիմի՝ Գազայի բնակիչների համար ջուրը փակելու գործողությունը համարվում է ռազմական հանցագործություն»։

Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալը նշել է,-«ԻԼԻՊ-ը ևս  2016 թվականին դադարեցրեց  Հալեպի ջրամատակարարումը, իսկ Սիրիայում ՄԱԿ-ի շտապ օգնության համակարգողն այդ քայլն անվանեց ռազմական հանցագործություն»։