Վերջին նորությունները Գազայից. Իսրայելական բանակը ուժեղացրել է կրակը խաղաղ բնակիչների նկատմամբ
«Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության չորրորդ օրը բախումները դեռ շարունակվում են։ Իսրայելական բանակը Գազայի բնակելի թաղամասերում ուժեղացրել է կրակը խաղաղ բնակչության և շարքային քաղաքացիների նկատմամբ։
-Օկուպացված տարածքներից ստացված հաղորդագրությունները վկայում են օկուպացված Պաղեստինի մի քանի վայրերում, այդ թվում՝ Աշկելոն քաղաքում Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարձակումների նոր ալիք սկսման մասին: ՀԱՄԱՍ-ը նախապես վերջնաժամկետ էր տվել Աշկելոնի բնակիչներին քաղաքից հեռանալու համար։
-Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսով քննարկել և կարծիքներ է փոխանակել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հիսեյն Բրահիմ Թահայի հետ։ ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է Պաղեստինի հարցով Իրանում Իսլամական երկրների արտգործնախարարների արտահերթ նիստ գումարելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին՝ կոչ անելով բոլոր իսլամական երկրներին շտապ քայլեր ձեռնարկել պաղեստինյան ժողովրդին օգնելու համար։
-Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ասել է. «Երեխաների պաշտպանության միջազգային օրը (հոկտեմբերի 8-ին) Իսրայելի մանկասպան ռեժիմը ռումբերի, հրթիռների և կրակոցների տեսքով նվերներով գնացել է Գազայի պաղեստինցի երեխաների մոտ, և վերջին երկու օրում խլել է ավելին քան 90 անմեղ երեխաների կյանքը»:
- Պաղեստինի առողջապահության նախարարությունը երեքշաբթի երեկոյան՝ «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության չորրորդ օրը հայտարարել է, որ Գազայի հատվածի և Արեւմտյան ափի նկատմամբ Սիոնիստական ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 788, վիրավորվել 4100 մարդ»։
- Երկուշաբթի (երեկ) Լոնդոնում Սիոնիստական դեսպանատան առջեւ կայացավ Պաղեստինի մի խումբ համակիրների բողոքի ցույցը։ Այս հավաքի մասնակիցները բողոքեցին Սիոնիստական ռեժիմի վայրագ գործողությունների դեմ՝ աջակցություն հայտնելով պաղեստինյան ճնշված ժողովրդին։
- Ամերիկայի Ռաթգերսի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Հուշանգ Ամիր Ահմադին ասել է. «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը երեք լրտեսական ծառայությունների՝ Մոսադի, ԿՀՎ-ի և MI6-ի ձախողումն էր: Իրանը խորը ներթափանցել է Մոսադի լրտեսական կազմակերպություն: Ամերիկացիները քաջ գիտակցում են, որ չեն կարող կռվել Իսլամական Հանրապետության դեմ։ Իրանն ունի օբյեկտներ, որոնք անխոցելի են:
- Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը հայտարարել է, որ Իսրայելը սպառնացել է Եգիպտոսին, որ Ռաֆահի անցակետով օգնություն տեղափոխող բեռնատարը Գազայի հատված մուտք գործելու դեպքում, այն կհայտնվի իր թիրախում:
- Սիոնիստական ռեժիմի 98-րդ դիվիզիայի հրամանատարը «Հաարեց» թերթին հայտնել է, որ շաբաթ օրը «Ալ-Ղեսամ» ուժերի գործողության ընթացքում Գազայի հատվածի մոտ օկուպացիոն բանակի օպերատիվ սենյակն ամբողջությամբ ոչնչացվել է, և սպանվել են այնտեղ գտնվող բոլոր զինվորականները։
- Իսրայելի օկուպացիոն ռեժիմի կաբինետը համաձայնել է այս ռեժիմի պատերազմի նախարարի խնդրանքին՝ 360.000 պահեստազորային ուժեր հավաքագրելու վերաբերյալ։
-ՀԱՄԱՍ-ը սիոնիստ ավանաբնակներին Աշկելոնից հեռանալու վերջնաժամկետ է սահմանել։ ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Նահատակ Էզեդդին ալ-Ղեսամ»-ի անվան գումարտակների զինվորական խոսնակ Աբու Օբեյդեհը պահանջել է պաղեստինյան օկուպացված տարածքներում գտնվող Աշկելոն քաղաքի սիոնիստ բնակիչներին լքել այս քաղաքը։ Նա ընդգծել է. «Մենք արդեն նախազգուշացրել ենք».
- ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ Նահատակ Էզեդդին ալ-Ղեսամի անվան գումարտակները այսօր երեքշաբթի հայտարարեցին, որ հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի և Թել Ավիվի վրա՝ ի պատասխան Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ սիոնիստների հանցագործությունների: