Իսրայելում ցուցարարները պահանջել են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207514-Իսրայելում_ցուցարարները_պահանջել_են_վարչապետ_Նեթանյահուի_հրաժարականը
Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ներկաները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2023 14:06 Asia/Tehran
  • Իսրայելում ցուցարարները պահանջել են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը

Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ներկաները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։

Մասնավորապես նշվում է, որ հավաքվածներից շատերը ցուցանակներ են կրում նրանց անուններով և լուսանկարներով, ովքեր անհետացել կամ գերի են ընկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գործողությունը սկսելուց հետո։

Իսրայելա-պաղեստինյան վերջին սրացումների հետևանքով այս պահին յուրաքանչյուր կողմից խաղաղ բնակչության զոհերի թիվը գերազանցել է հազարը, իսկ մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են։ Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսների, ինչպես նաև՝ այլ երկրների քաղաքացիների մասին։

armenpress.am