Պաղեստինյան դիմադրության ուժի ցուցադրում և դրա ազդեցությունը կովկասյան տարածաշրջանի երկրների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207602-Պաղեստինյան_դիմադրության_ուժի_ցուցադրում_և_դրա_ազդեցությունը_կովկասյան_տարածաշրջանի_երկրների_վրա
«Իրանական դիվանագիտություն» կայքում իր գրառման մեջ Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանը Կովկասի վրա,Գազայի դիմադրության գործողության ազդեցության մասին գրել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 07:52 Asia/Tehran
  • Պաղեստինյան դիմադրության ուժի ցուցադրում և դրա ազդեցությունը կովկասյան տարածաշրջանի երկրների վրա

«Իրանական դիվանագիտություն» կայքում իր գրառման մեջ Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանը Կովկասի վրա,Գազայի դիմադրության գործողության ազդեցության մասին գրել է.

Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի դիմադրության ուժի ցուցադրումը պատճառ է հանդիսացել, որ Կովկասյան տարածաշրջանը, ինչպես նաև Թուրքիան Իրանի հնարավորություններն ու աչալրջությունը տեսնելով առավել քան երբևե հավատան որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  իր շահերը պաշտպանելու համար օժտված է գործելու մեծ կարողությամբ և թույլ չի տա որևէ կողմին փակելու Հայաստանի հետ իր սահմանը։Իսկ այս հարցում ցանկացած մեծամտություն նկատելով այս երկիրը կդիմի ուժի։

Մովահեդյանը հավելել է. Իրանը վճռականորեն դեմ է եղել Զանգզուրի կեղծ միջանցքի ստեղծմանը և համագործակցելով Բաքվի հետ՝ համաձայնել է Իրանի հողում  ճանապարհ և երկաթգիծ կառուցել՝ Նախիջևանը և Բաքուն կապելու համար,այդպիսով մասամբ վերականգնվել է հավասարակշռությունը Բաքվի հետ հարաբերություններում։

Կովկասի հարցերով փորձագետն ընդգծեց. Ադրբեջանի Հանրապետությունը գրավելով Ղարաբաղը հասել է իր միջազգային սահմաններին և պետք է դադարեցնի ցանկացած նոր ռազմական արկածախնդրություն։

Բաքուն պետք է արագ տարհանի Հայաստանի այն տարածքները, որոնք օկուպացրել է 2020 թվականի պատերազմի ավարտից մինչ այժմ տարբեր առաջխաղացումների ժամանակ և գրավոր երաշխիք տա առ այն որ Սյունիքը գրավելու վերաբերյալ որևե հեռահար նպատակ չի հետապնդում։

Մովահդյանը հավելել է. «Բաքուն պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի ներսում գտնվող գյուղերի նկատմամբ, ինչպիսիք են Տիգրանաշենը, Տավուշը և այլն, որոնց օկուպացիան ոչնչացնում է Իրանի տարանցիկ ճանապարհը դեպի Հայաստան և Վրաստան»:

Կովկասի հարցերով այս փորձագետը, զգուշացնելով ՆԱՏՕ-ի և հատկապես ԱՄՆ-ի և Անգլիայի տարածաշրջանում ներկայության մասին, ընդգծեց. Պետք է վերջ տրվի  Ադրբեջանի և Իրանի սահմաններում սիոնիստական,վահաբիական և թաքվիրական ուժերի առկայությանը և Իլհամ Ալիևի կառավարությունը այս կապակցությամբ պետք է խոստանա գրավոր կերպով։