Գուտերեշ. Իսրայելը չպետք է խանգարի, որ մարդասիրական օգնությունը հասնի խաղաղ բնակչությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207616-Գուտերեշ._Իսրայելը_չպետք_է_խանգարի_որ_մարդասիրական_օգնությունը_հասնի_խաղաղ_բնակչությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սիոնիստական ​​ռեժիմին կոչ է արել չխանգարել Գազայի խաղաղ բնակչության հասանելիությունը մարդասիրական օժանդակություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 12:32 Asia/Tehran
  • Գուտերեշ. Իսրայելը չպետք է խանգարի, որ մարդասիրական օգնությունը հասնի խաղաղ բնակչությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սիոնիստական ​​ռեժիմին կոչ է արել չխանգարել Գազայի խաղաղ բնակչության հասանելիությունը մարդասիրական օժանդակություններին:

Գուտերեշը երկուշաբթի առավոտյան ասել է.«ՄԱԿ-ը Եգիպտոսում, Հորդանանում, Արևմտյան ափին և Իսրայելում ունի սննդի, ջրի, բժշկական հնարավորությունների և վառելիքի պաշարներ, որոնք կարող են ուղարկվել մի քանի ժամվա ընթացքում: Դրանք հասցնելու համար մեր անձնակազմը պետք է կարողանա ապահով և անարգել մուտք գործել Գազա և բաժանել այդ օգնությունները»:

Սիոնիստական ​​ռեժիմը, որը վերջին մի քանի օրերին պաղեստինյան Դիմադրության դեմ մարտի դաշտում կրել է ցնցող և խայտառակ պարտություն, անմարդկային արարքով փակել է Գազայի բոլոր անցուղիները՝ ստիպելու պաղեստինյան Դիմադրությանը դադարեցնել «Ալ-Աղսայի փոթորիկը» խիզախ գործողությունը:

ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Պարենի համաշխարհային ծրագրի փորձագետները Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա իսրայելական բանակի դաժան հարձակումները գնահատել են որպես «հավաքական պատժի» վառ օրինակ և զգուշացրել են, որ հումանիտար իրավիճակն այս հատվածում դուրս է գալիս վերահսկողությունից:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը  նույնպես հայտարարել է, որ Գազայի հատվածի հիվանդանոցների վառելիքի պաշարները սպառվում են:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածի հիվանդանոցներում էլեկտրական շարժիչների անջատումը վտանգի տակ է դնում հազարավոր հիվանդների կյանքը:

Այս նախազգուշացումը տեղի է ունենում Գազայի Ալ-Շաֆա և Ալ-Ղոդս հիվանդանոցների շրջակայքում ուժեղ ռմբակոծությունների հետ միաժամանակ: