Սիոնիստական ​​ռեժիմի սպանվածների թիվը հասել է 1855-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207632-Սիոնիստական_ռեժիմի_սպանվածների_թիվը_հասել_է_1855_ի
Իսրայելցի լրագրող Յուսի Միլմանը հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի կողմից հայտարարված 1400 իսրայելցիներից բացի, Գազայի պատերազմում, սպանվել են նաև 455 ուրիշներ, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ: Այդպիսով այս ռեժիմի սպանվածների թիվը հասել է 1855-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 14:15 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի սպանվածների թիվը հասել է 1855-ի

Իսրայելցի լրագրող Յուսի Միլմանը հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի կողմից հայտարարված 1400 իսրայելցիներից բացի, Գազայի պատերազմում, սպանվել են նաև 455 ուրիշներ, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ: Այդպիսով այս ռեժիմի սպանվածների թիվը հասել է 1855-ի:

Նշենք, որ բոլոր սպանված իսրայելցիներն ունեցել են Իսրայելի առաջին քաղաքացիություն։

Երեկ՝ կիրակի, «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության իններորդ օրը Սիոնիստական ​​ռեժիմի հեռուստատեսության 10-րդ ալիքը հաղորդելով  մի շարք իսրայելցի զինվորների զանգվածային փախուստի և Գազայի հատված ներխուժմանը մասնակցելուն նրանց դեմ լինելու մասինհայտարարել է.«Օկուպացիոն ռեժիմի ղեկավարների և բանակի պաշտոնյաների միջև սուր տարաձայնություններ են առաջացել, և կան տեղեկություններ բանակի բարձրաստիճան սպաների և պաշտոնյաների նահանջի մասին»:

Օկուպացիոն ռեժիմի բանակի գնդապետը, ով ցանկացել էր անհայտ մնալ, ավելի վաղ «Middle East Eye»-ին տված հարցազրույցում ասել էր.«Գազայի հատվածում ցամաքային գործողությունը դժոխք կլինի Իսրայելի  չպատրաստված պահեստազորային ուժերի համար... Իսրայելի բանակը տառապում է նման մեծ գործողության համար անհրաժեշտ հատուկ նշանակության ուժերի զգալի պակասից»:

Մյուս կողմից, Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետ Իհուդ Օլմերթը նույնպես զգուշացրել է.«Այն, ինչ սպասում է իսրայելցի զինվորներին, այն ամենն է, ինչ դուք կարող եք պատկերացնել, և ավելի վատ: Գազայի վրա ցամաքային հարձակումը հեշտ չի լինի և ոչ մեզ և ոչ էլ նրանց համար հետաքրքիր չի լինի»: