Գազայի Ալ-Մուամդանի հիվանդանոցը ռմբակոծվել է ամերիկյան ռումբով
Չորեքշաբթի առավոտյան ամերիկյան լրատվամիջոցներից մեկը բացահայտել է, որ Գազայի ալ-Մուամդանիի հիվանդանոցի վրա իրականացված հարձակման ժամանակ կիրառվել է ամերիկյան ռումբ:
ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ին, հաղորդում է, որ Գազայի հիվանդանոցը ռմբակոծվել է MK-84 ռումբերով:
Mark 84-ը բազմաֆունկցիոնալ ազատ անկման ռումբ է, որն արտադրվել է Միացյալ Նահանգների կողմից: Այն կշռում է մոտ մեկ տոննա և ունի շատ բարձր կործանարար ուժ։
Մուամդանի հիվանդանոցը Գազայի հատվածի կարևորագույն հիվանդանոցներից մեկն է, որը գտնվում է Էլ Զեյթուն թաղամասում: Այն պատկանում է Պաղեստինի բապտիստական եկեղեցուն և երկրի ամենահին հիվանդանոցներից է։
Իսրայելի ոճրագործությունն անվանելով 21-րդ դարի դաժանության օրինակ, իսլամական և արաբական տարբեր երկրների ժողովուրդները դուրս են եկել փողոցներ և վանկարկելով հակաիսրայելական կարգախոսներ, այրել Սիոնիստական ռեժիմի դրոշը և ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկարը: