Դիմադրության անօդաչու թռչող սարքի հարձակումը Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրի վրա
Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրի՝ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Reuters-ը գրել է, որ այս հարձակումն իրականացվել է այս չորեքշաբթի առավոտյան՝ ԱԹՍ-ների օգտագործմամբ, որոնք ուղղված էին «Այն ալ-Ասադ»-ի դեմ, սակայն ամերիկյան ուժերին հաջողվել է թիրախավորել ԱԹՍ-ները նախքան դրանց հասնելը։
Այս հարձակումը տեղի է ունեցել վիրավորներով ու ապաստան փնտրողնորով լեցուն հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի՝ երեկ երեկոյան հարձակումից ժամեր անց։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելցիները հարձակվել են այս հիվանդանոցի վրա ամերիկյան ռումբերով, ինչն առաջացրել է մարդկանց զայրույթը տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրաքում։
Իրաքի դիմադրության խմբավորումը, որը հայտնի է որպես «Թաշքիլ ալ-Վարեսին», մի հաղորդագրությամբ ստանձնել է «Այն ալ-Ասադում» գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա ԱԹՍ-ներով պատասխան հարվածի պատասխանատվությունը:
Չորեքշաբթի երեկոյան հերթական ԱԹՍ հարձակումն է տեղի ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող «Ալ-Հարիր» ամերիկյան ռազմաբազայի վրա։ «Թաշքիլ-ալ-Վարեսին» խումբը հայտարարել է, որ այս ամերիկյան ռազմաբազան թիրախավորել է՝ ի աջակցություն պաղեստինեան ազգի եւ «Ալ-Աղսայի փոթորկի» գործողության։