Դիմադրության անօդաչու թռչող սարքի հարձակումը Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207730-Դիմադրության_անօդաչու_թռչող_սարքի_հարձակումը_Իրաքում_ամերիկյան_ուժերի_տեղակայման_վայրի_վրա
Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրի՝  «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Reuters-ը գրել է, որ այս հարձակումն իրականացվել է այս չորեքշաբթի առավոտյան՝ ԱԹՍ-ների օգտագործմամբ, որոնք ուղղված էին «Այն ալ-Ասադ»-ի դեմ, սակայն ամերիկյան ուժերին հաջողվել է թիրախավորել ԱԹՍ-ները նախքան դրանց հասնելը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2023 14:15 Asia/Tehran
  • Դիմադրության անօդաչու թռչող սարքի հարձակումը Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրի վրա

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրի՝  «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Reuters-ը գրել է, որ այս հարձակումն իրականացվել է այս չորեքշաբթի առավոտյան՝ ԱԹՍ-ների օգտագործմամբ, որոնք ուղղված էին «Այն ալ-Ասադ»-ի դեմ, սակայն ամերիկյան ուժերին հաջողվել է թիրախավորել ԱԹՍ-ները նախքան դրանց հասնելը։


Այս հարձակումը տեղի է ունեցել վիրավորներով ու ապաստան փնտրողնորով լեցուն հիվանդանոցի վրա Սիոնիստական ​​ռեժիմի՝ երեկ երեկոյան հարձակումից ժամեր անց։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելցիները հարձակվել են այս հիվանդանոցի վրա ամերիկյան ռումբերով, ինչն առաջացրել է մարդկանց զայրույթը տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրաքում։

Իրաքի դիմադրության խմբավորումը, որը հայտնի է որպես «Թաշքիլ ալ-Վարեսին», մի հաղորդագրությամբ ստանձնել է «Այն ալ-Ասադում» գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա ԱԹՍ-ներով պատասխան հարվածի պատասխանատվությունը:

Չորեքշաբթի երեկոյան հերթական ԱԹՍ հարձակումն է տեղի ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող «Ալ-Հարիր» ամերիկյան ռազմաբազայի վրա։ «Թաշքիլ-ալ-Վարեսին» խումբը հայտարարել է, որ այս ամերիկյան ռազմաբազան թիրախավորել է՝ ի աջակցություն պաղեստինեան ազգի եւ «Ալ-Աղսայի փոթորկի» գործողության։