Նորություններ Գազայից. Նեթանյահուի հանցագործությունների մասին փաստաթղթերն այրելուց մինչև Ռաֆահ անցակետի վերափակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207906-Նորություններ_Գազայից._Նեթանյահուի_հանցագործությունների_մասին_փաստաթղթերն_այրելուց_մինչև_Ռաֆահ_անցակետի_վերափակումը
Այսպես կոչված «Դեմոկրատական ​​շարժում» անունով մի սիոնիստական ​​խմբավորում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, հոկտեմբերին դիմադրության խմբերի կողմից «Ալ-Աղսայի Փոթորիկ» գործողության հարձակումից հետո, այրել և ոչնչացրել է փաստաթղթեր՝ իր անհաջողության պատասխանատվությունը նվազեցնելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2023 14:39 Asia/Tehran

Այսպես կոչված «Դեմոկրատական ​​շարժում» անունով մի սիոնիստական ​​խմբավորում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, հոկտեմբերին դիմադրության խմբերի կողմից «Ալ-Աղսայի Փոթորիկ» գործողության հարձակումից հետո, այրել և ոչնչացրել է փաստաթղթեր՝ իր անհաջողության պատասխանատվությունը նվազեցնելու նպատակով։

Մարգլիոթ ավանի ղեկավար Էյտան Դավիդին ասել է, որ իսրայելցիներից ոչ ոք չի ցանկանում ապրել հյուսիսային ավաններում՝ Հեզբոլլահի հետ լարվածության սրման պատճառով։

Նա հավելել է.«Մենք դեռ ողջ ենք, քանի որ Հեզբոլլահը դեռ չի որոշել մեզ սպանել: Այն, ինչ տեղի ունեցավ հարավային ճակատում, շատ փոքր էր՝ համեմատած այն աղետի հետ, որը կպատահի իսրայելցիներին Հեզբոլլահի հարձակման դեպքում»։

Սիոնիստական ​​ռեժիմի բանակի խոսնակն էլ պնդել է, որ ռեժիմը համաձայն է պատերազմի ընդլայնման ծրագրերի հետ՝ ասելով, որ մենք շարունակում ենք պատրաստվել պատերազմի հաջորդ փուլին։

Ռաֆահ անցակետի բացումից մի քանի ժամ անց Եգիպտոսի իշխանությունները կրկին փակել են այն՝ Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնություն տեղափոխող ընդամենը 20 բեռնատարների ժամանումից հետո։

Սա այն դեպքում, երբ Պաղեստինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ներկայացուցիչը հայտարարել է, որ Գազայի հատվածում մեկ միլիոն երեխա անհապաղ օգնության և աջակցության կարիք ունի։

Նրա խոսքով՝ շաբաթ օրը Ռաֆահից Գազայի հատված մուտք գործած օգնությունը բավարար չէ։

Նշենք, որ Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության զոհերի թիվը հասել է 4385-ի, որոնց թվում կա 1756 երեխա։