ՄԱԿ-ը շարունակում է նախազգուշացնել Գազայում հումանիտար աղետի կապակցությամբ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենը նախազգուշացրել է Գազայում հումանիտար աղետի կապակցությամբ:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը կիրակի օրը ամերիկյան Politico ամսագրին տված հարցազրույցում, նախազգուշացնելով Գազայում Սիոնիստական ռեժիմի պաշարման հետևանքով մարդասիրական աղետի կապակցությամբ, ասել է. -«Մարդիկ սովից կմեռնեն, եթե չմտնենք տարածաշրջան»:
«Գազայի շարունակվող պաշարումը սովի եզրին է հասցրել երկու միլիոն 300 հազար մարդու»,-նշել է Մաքքեյնը:
Այս պարբերաթերթը հավելել է,-«Սիոնիստական ռեժիմը շուրջ երկու շաբաթ է,որ պաշարել է աշխարհի ամենախիտ բնակեցված ափամերձ տարածքը և ուժեղացնելով օդային հարվածները պատրաստվում է ցամաքային հարձակում իրականացնել Գազայի վրա:
Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածների հետևանքով նահատակվել է այս տարածքի մոտ 5000 բնակիչ, այդ թվում՝ 1500 երեխա։
Նշելով,որ Գազայի խմելու ջրի ենթակառուցվածքների փլուզման հետևանքով մարդկանց այնպիսի հիվանդություններով վարակվելու ռիսկին, ինչպիսին է խոլերան, Մաքքեյնն ընդգծել է.-«Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքականությունը որոշի, թե ինչպես ենք մենք մարդասիրական օգնություն ուղարկում։ Սա հումանիտար ճգնաժամ է»։