Հակաիսրայելական բողոքի ցույցեր Մարոկկոյում, Հորդանանում, Եգիպտոսում և Բահրեյնում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208498-Հակաիսրայելական_բողոքի_ցույցեր_Մարոկկոյում_Հորդանանում_Եգիպտոսում_և_Բահրեյնում
Գազայի վրա Իսրայելի հարձակումների երեք շաբաթների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ հակաիսրայելական լայանածավալ բողոքի ցույցեր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 10:37 Asia/Tehran
  • Հակաիսրայելական բողոքի ցույցեր Մարոկկոյում, Հորդանանում, Եգիպտոսում և Բահրեյնում

Գազայի վրա Իսրայելի հարձակումների երեք շաբաթների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ հակաիսրայելական լայանածավալ բողոքի ցույցեր:

Իսլամական երկրներում  բողոքի ցույցերը կանխատեսելի էին, սակայն դրանց  տարածումը Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորած երկրներում կարևոր է և  փորձագետների տեսանկյունից ապագայում բացասաբար կազդի այդ գործընթացի շարունակման վրա։

Տարածաշրջանային լրատվամիջոցները հաղորդում են, որ   չորեքշաբթի օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մարոկկոյում, Հորդանանում, Եգիպտոսում և Բահրեյնում: Հորդանանը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին: Մարոկկոյի, Հորդանանի և Եգիպտոսի կառավարությունները   հասարակության մեծ ճնշման են ենթարկվել։ Թուրքիան նույնպես այնպիսի դիրքորոշում  է որդեգրել , որ Իսրայելը հետ է կանչել իր դիվանագետներին Անկարայից։   ԱՄԷ-ն  փորձել է համերաշխություն հայտնել սլամական երկրների հասարակական կարծիքի հետ՝ քննադատելով Իսրայելին: