Բաղդադում առնվազն 22 մարդ Է զոհվել կրկնակի ահաբեկչության հետեւանքով
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված երկու պայթյունների հետեւանքով զոհվել Է 22 մարդ, եւս ավելի քան 70 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Առաջին պայթյունը տեղի Է ունեցել Բաղդադի արեւելյան շրջանում գտնվող առեւտրական թաղամասում. այնտեղ ահաբեկիչները պայթեցրել են ճամփեզրին կայանված ավտոմեքենան, որում պայթուցիկ Է եղել: Ոստիկանության տվյալներով, զոհվել Է 15 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել են: Գրեթե միաժամանակ իրավապահ մարմինները հայտնել են երկրորդ գրոհի մասին. ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ ահաբեկիչն Էր, հօդս Է ցնդել Բաղդադի հյուսիսային արվարձանի բանակային պահակակետում: Ահաբեկչության զոհ Է դարձել յոթ զինվոր, եւս ավելի քան քսանը վերքեր են ստացել:
lratvakan.am
9/6/2016