Իսրայելի՝ ԻԼԻՊ-ի նման պահվածքը և Գազայի խաղաղ բնակիչների զանգվածային ձերբակալությունները
Սիոնիստական ռեժիմի զինվորների կողմից Գազայի բնակիչների զանգվածային ձերբակալության նկարների հրապարակումը, ովքեր ձեռքերն ու աչքերը կապած ու մերկ պառկած են , բազմաթիվ արձագանքներ է առաջացրել աշխարհի հասարակական կարծիքի մոտ։
Սոցցանցերի որոշ օգտատերեր հրապարակելով Սիրիայում և Իրաքում իր գերիների նկատմամբ ԻԼԻՊ-ի պահվածքի լուսանկարները և դրանք իրար կողքի դնելով, սիոնիստների պահվածքը նմանեցրել են ահաբեկիչների պահվածքին։
Սա այն դեպքում, երբ փաստերը ցույց են տալիս, որ Սիոնիստական բանակի կողմից ձերբակալված մարդիկ կապ չունեն դիմադրության խմբի ուժերի հետ և նրանք բոլորը Գազայի հասարակ մարդկանցից են։
Պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի միջինարևելյան գործակալության (UNRWA) հումանիտար հարցերով ղեկավար Հադի ալ-Մազունը CNN-ին տված հարցազրույցում ասել է. «Նրանք ոչ գերիներ են, ոչ էլ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ։ Նրանք պարզապես քաղաքացիական անձինք են, ովքեր այնտեղ են եղել իրենց ընտանիքներով և փորձել են փրկվել այս իրավիճակից»: