ՌԴ օդուժը Սիրիայում ոչնչացրել է գրոհայինների նախապատրաստման ճամբար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2107-ՌԴ_օդուժը_Սիրիայում_ոչնչացրել_է_գրոհայինների_նախապատրաստման_ճամբար
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են ճամբար, որտեղ նախապատրաստություն են անցել Թուրքիայով ԱՊՀ երկրներից ժամանած գրոհայինները, ավելի քան 20 գրոհային ոչնչացվել է: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2016 13:45 Asia/Tehran
  • ՌԴ օդուժը Սիրիայում ոչնչացրել է գրոհայինների նախապատրաստման ճամբար

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են ճամբար, որտեղ նախապատրաստություն են անցել Թուրքիայով ԱՊՀ երկրներից ժամանած գրոհայինները, ավելի քան 20 գրոհային ոչնչացվել է: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա հայտնել է, որ «սիրիական ընդդիմության ներկայացուցիչներից ստացված տեղեկության համաձայն՝ Քինսիբա բնակավայրի շրջանում տեղակայված է ավազակների դաշտային ճամբար՝ բաղկացած Թուրքիայի տարածքից ժամանած՝ ԱՊՀ երկրների քաղաքացիներից»:

«Անօդաչու միջոցներով վերջնական հետախուզումից հետո թիրախի ոչնչացման համար ներգրավվել է ռուսական «Սու-24Մ» ռմբակոծիչ: Հարվածի արդյունքում դաշտային ճամբարը, նաև ավելի քան 20 գրոհային ոչնչացվել են»,- ասել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ Լաթաքիա նահանգում շարունակվում են լեռնային տարածքում թաքնվող ահաբեկիչների ավազակախմբերի ուղղությամբ օդային հարվածները: «Նրանց ոչնչացման համար գործի են դրվում «Սու-24Մ» ռմբակոծիչներ»,- նշել է գեներալը:

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ՌԴ օդուժը «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման այրվող քսանյութերի պահեստներ է ոչնչացրել Սիրիայի Դամասկոս նահանգում և ԴԱԻՇ-ի պահեստներ՝ Հալեպ նահանգում, նաև ահաբեկիչների նավթավերամշակման մինի-գործարան՝ Ռաքքա նահանգում:

Կոնաշենկովի խոսքով՝ Վադի-Քադահաթ հովտում՝ Հոմս նահանգում, հարված է հասցվել ահաբեկիչների հենակետի ուղղությամբ: «Օբյեկտիվ վերահսկողության միջոցները հաստատել են խոշոր տրամաչափի գնդացիրներով 2 ավտոմեքենաների և 10-ից ավելի գրոհայինների ոչնչացումը»,- նշել է նա:

1in.am

1/2/2016